ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բաղդասարովն ու Բեգլարյանը շատ էլ «քիփ» են

Բաղդասարովն ու Բեգլարյանը շատ էլ «քիփ» են
29.08.2008 | 00:00

ԲԻԶՆԵՍ ՇԱՀԵՐ
Գնալով ակտիվանում են լուրերը, թե ոչ անհայտ Միխայիլ Բաղդասարովը, որն ինչ-ինչ պատճառներով «շնորհազրկվել է» Սերժ Սարգսյանի աչքում, իսկապես վաճառում է իր ամբողջ ունեցվածքը Հայաստանում (բացի ավիացիոն բիզնեսից, որի հարցում դեռ հապաղում է՝ սպասելով իշխանությունների վերջնական «վերդիկտին»): Երեկ պարզեցինք նաև, որ Բաղդասարովը դրսում շատ արագ պարտնյոր է փնտրում՝ բենզինի ներկրման ու սեփական լցակայանները վերջինիս փոխանցելու նպատակով, որովհետև «խիստ ի նեղացած» իր վաղեմի բարեկամ և գործընկեր, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանից: Ճի՞շտ են, արդյոք, այս լուրերը` փորձեցինք ճշտել հենց «Ֆլեշում»:
«Ես գիտեմ, որ պարոն Բեգլարյանն ու Բաղդասարովը շարունակում են շատ նորմալ հարաբերություններ պահպանել, հանդիպում են, զրուցում, խնդիր չկա, այսինքն: Տեղյակ եմ նաև, որ իսկապես մարդը վաճառում է իր բիզնեսը, բայց ոչ այն պատճառով, որ ստիպում են իրեն, այլ, որքան գիտեմ, ավիացիային է որոշել ավելի մեծ ուշադրություն դարձնել: Չգիտեմ` կարող է նաև իշխանություններն ասած լինեն, որ ավիացիա ասածը խաղուպար չէ, որ մեծ ներդրումներ, ժամանակ, կենտրոնացում է պետք դրա համար, ու որոշ մարդիկ էլ դա ճնշման իմաստով են մեկնաբանել, բայց որ Բաղդասարովը Բեգլարյանի հետ պրոբլեմ չունի, ու մեզ էլ իր այդ բիզնեսը հետաքրքիր չէ, սա միանշանակ է»,- մանրամասնեց «Ֆլեշի» փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը՝ հավելելով, թե Բարսեղ Բեգլարյանն ու Միխայիլ Բաղդասարովը նույն թիմի ներկայացուցիչներ են:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ